ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա: Այս մասին երեկ հայտարարեց Հայաստանում Հունգարիայի պատվո հյուպատոս Արտաշես Բլուրցյանը :
«Այս այցելության նպատակն է ավելի ամրապնդել ու զարգացնել հայ-հունգարական հարաբերությունները», ասաց հյուպատոսը: Բլուրցյանն այցի մասին այլ մանրամասներ չհաղորդեց: Միայն հավելեց, որ այցելությունը միտված է երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների զարգացմանը:
Հ. Հ.