News.am -ի տեղեկացմամբ` 44 միլիոնանոց լսարան ունեցող եւ 19 լեզվով թողարկվող Radio France International-ի «Շաբաթվա եվրոպացի» խորագրի հերոսը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն է համարվել: Հատուկ, նախագահ Սարգսյանի մասին պատմվող հաղորդման մեջ, նա անվանվել է հետխորհրդային շրջանի պրագմատիկ քաղաքական գործիչ: Այս խորագրի հերոսներ եղել են տարբեր երկրների քաղաքական առաջնորդներ ու ղեկավարներ, պետական եւ մշակութային գործիչներ, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին: