«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#189, 2009-10-20 | #190, 2009-10-21 | #191, 2009-10-22


ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆՏՎՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆՈՂ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ ԱԺ-ՈՒՄ ԱՐԴԵՆ ԿԱ

Երեկ «Ազգը» տպագրել էր Արմենական-Ռամկավար ազատական կուսակցության հայտարարությունը, ուր Ցեղասպանության հարցի հնարավոր շահարկումները կանխելու եւ այդ հարցում հայ ժողովրդի միակամությունը նկատել տալու համար Ազգային ժողովին առաջարկել էր ընդունել օրենք, որով քրեորեն կհետապնդվի Հայոց ցեղասպանության ժխտման որեւէ փորձ: Երեկ ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանն է հիշեցրել, որ ՀՅԴ խմբակցությունը ներկայացրել է օրինագիծ, որով քրեական օրենսգրքում առաջարկվում է փոփոխություն` հետեւյալ բովանդակությամբ. «Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում իրագործված Հայոց ցեղասպանությունը հերքելը, մեղմացնելը, հավանություն տալը կամ ուրանալը պատժվում է տուգանքով կամ 3-5 տարվա ազատազրկմամբ»: Ընդ որում` այդպիսի փոփոխությունը տարածվելու է ոչ միայն ՀՀ քաղաքացիների, այլեւ օտարերկրացիների վրա: Այս օրինագիծը Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել սեպտեմբերից:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4