Հոկտեմբերի 19-ին ՀՀ ոստիկանության Կենտրոն վարչական շրջան ահազանգ է ստացվել, որ նույն օրը` ժամը 20:00-ի մոտակայքում, Սայաթ-Նովա Չարենցի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար: «Ֆոլկսվագեն Գոլֆ» մակնիշի մեքենան, որի վարորդը եղել է 1986 թ. ծնված Գոռ Ա.-ն, բախվել է «Նիսսան Իկստրիլա» մակնիշի մեքենային, որի մեջ է եղել Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության դեսպան Թոդոր Ստայկովը` ծնված 1955 թ.: Վթարի հետեւանքով առաջին մեքենայի ուղեւորներից մեկը ստացել է մարմնական վնասվածքներ:
Կատարվում է հետաքննություն: