Շախմատի Չիգորինի հուշամրցաշարի 5-րդ տուրն ընդհանուր առմամբ անհաջող էր հայ շախմատիստների համար: Մեր շախմատիստներից միայն Սարգիս Մանուկյանն ու Վլադիմիր Պողոսյանը հաղթեցին: Անդրանիկ պարտությունները կրեցին Լեւոն Բաբուջյանը, Դավիթ Պետրոսյանն ու Հրայր Սիմոնյանը: Բաբուջյանը պարտվեց Վլադիմիր Բուրմակինին, Պետրոսյանը զիջեց Սերգեյ Յուդինին, Սիմոնյանն էլ հանձնվեց Բորիս Սավչենկոյին:
Հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունեցող Անդրեասյանը, Մելքումյանն ու Հովհաննիսյանը ոչ-ոքի ավարտելով մրցախաղերը, վաստակել են 3,5-ական միավոր: Բաբուջյանի, Պետրոսյանի եւ Սիմոնյանի հաշվին գրանցված է 3 միավոր:
5 տուրից հետո մրցաշարում երկիշխանություն հաստատվեց: 4,5-ական միավորով առաջատարներն են ղազախ Մուրթազ Կազգալեեւը եւ բելառուսցի Ալեքսեյ Ֆյոդորովը, որոնք հաղթեցին համապատասխանաբար Եմելինին ու Յակովիչին: