Դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը եւ հանրապետական սենատոր Ջոն Էնսայնը անցած չորեքշաբթի ամերիկյան Սենատ են ներկայացրել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի նոր նախագիծ (ավելի վաղ նման բանաձեւ էր ներկայացվել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ` 252-ը): Նոր ներկայացված բանաձեւը ԱՄՆ-ի նախագահին կոչում է հայկական ցեղասպանության հարցերի ավելի պատշաճ արտացոլում ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ: Այս նոր բանաձեւը ամրապնդված է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ փաստաթղթերով: