«Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի հոկտեմբերի 10-ի համարը գուժում է մահը թերթի երկար տարիների անխոնջ ու հավատարիմ աշխատողիՙ գնդապետ Մուրադ Մուրադյանի, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 30-ին կարճատեւ հիվանդությունից հետո:
Մուրադյանը ծնվել է Ռոուդ Այլենդում եւ կրթությունը ստացել տեղի քոլեջում ու համալսարանում: Այնուհետեւ դոկտորական թեզ է պաշտպանել Վիրջինիայի Ջորջ Մեյսոն համալսարանում: Ֆուլբրայթի անվան կրթաթոշակով նա չորս անգամ այցելել է Հայաստան եւ Երեւանի պետական համալսարանում հիմնել առաջին «Հակամարտությունների կարգավորման կենտրոնը» նախկին Խորհրդային Միության ողջ տարածքում: Ծառայել է Վիետնամում: Բարձր է գնահատվել իր լայնախոհության համար: Դասավանդել է Ջորջ Մեյսոն եւ Երեւանի պետական համալսարաններում: Բազմաթիվ քաղաքական եւ հրապարակախոսական հոդվածների հեղինակ էր, ինչպես նաեւ փնտրված հռետոր: Երկար տարիներ եղել է Հայաստանի ծառատնկման ծրագրի գործադիր անդամներից:
«Ազգը» իր խորին ցավակցությունն է հայտնում հանգուցյալի այրունՙ տիկին Լիլիանային, չորս զավակներին եւ սգակիր բոլոր հարազատներին:
Հ. Ծ.