«Ազգ»-ի հոկտեմբերի 22-ի համարում Բեռլինի Ազատ համալսարանի հնդեվրոպական եւ համեմատական լեզվաբանության հայկական բաժնի դոկտոր Ժիրայր Քոչարյանն իր մտահոգությունն է հայտնել համալսարանի այդ ամբիոնի փակման վերաբերյալ:
Եվ ահա, երեկ սփյուռքի նախարարությունից մեզ տեղեկացրին. «Իրոք ժամանակին ՀՀ սփյուռքի նախարարությունում խնդիրը քննարկվել է Ժիրայր Քոչարյանի հետ, եւ հարցը ներկայացվել է ՀՀ նախագահին: Նրա հանձնարարությամբ 2010-ի պետբյուջեի նախագծի ՀՀ կրթության եւ գիտության հատվածում նախատեսված է 7 մլն 769 հազար դրամ` Բեռլինի Ազատ համալսարանի հայագիտության ամբիոնին հատկացնելու համար: Բյուջեի նախագիծը այժմ գտվում է ԱԺ-ում, եւ չենք կասկածում, որ կհաստատվի, եւ համապատասխան գումարը կտրամադրվի համալսարանին»:
Սփյուռքի նախարարությունից հավելում են նաեւ, որ ըստ երեւույթին մտահոգությունն արտահայտելու ժամանակ պարոն Քոչարյանը տեղեկացված չի եղել հարցի լուծման ուղղությամբ ձեռնարկված քայլերի եւ սպասվող արդյունքների վերաբերյալ: