Սանկտ Պետերբուրգում ընթացող շախմատի Չիգորինի հուշամրցաշարի 6-րդ տուրից հետո հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունի Հրանտ Մելքումյանը: Հաղթելով ռուսաստանցի Իվան Ռոզումին, Հրանտը վաստակեց 4,5 միավոր: Տուրը հաջող էր նաեւ Լեւոն Բաբուջյանի եւ Հրայր Սիմոնյանի համար, որոնք հաղթեցին համապատասխանաբար Ալեքսանդր Կոստյուկովին ու Վլադիմիր Ֆեդոսեեւին: Անդրեասյան-Զերեբուկ, Գրիգորյանց-Հովհաննիսյան, Միխեեւ-Պետրոսյան պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Ռոբերտ Հովհաննիսյանը, Լեւոն Բաբուջյանը, Հրայր Սիմոնյանն ու Զավեն Անդրեասյանը վաստակել են 4-ական միավոր: 3,5-ական միավոր ունեն Դավիթ Պետրոսյանը եւ Վարդգես Թովմասյանը:
Մրցաշարային աղյուսակը 5-ական միավորով գլխավորում են ղազախ Մուրթազ Կազգալեեւը, բելառուսցի Ալեքսեյ Ֆյոդորովը, ռուսաստանցի Սերգեյ Վոլկովն ու տաջիկ Ֆարուկ
Ամոնատովը: Ֆյոդորովն ու Կազգալեեւը միմյանց հետ հաշտություն կնքեցին: Ամոնատովը հաղթեց Մալախատկոյին, Վոլկովը պարտության մատնեց Ռիչագովին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ