Պետերբուրգի ազգային գրադարանի լատինական ձեռագրերի մասնագետ Լյուդմիլա Կիսելյովան , որը զբաղվել է Մատնադարանի լատինատառ ձեռագրերի ուսումնասիրությամբ, կազմել եւ հրատարակել է դրանց գիտական նկարագրության ցուցակը, ներկա էր Մատենադարանի կենտրոնական ցուցասրահում լատինական 14 ձեռագրերի ցուցադրության բացմանը: Նա ասաց, որ Մաշտոցյան Մատենադարանի ձեռագրերի 17 հազար թվաքանակում իր ուրույն տեղն ունի լատինական ձեռագրերի հավաքածուն: Այստեղ պահվում են ավելի քան 134 լատիներեն գրչության հուշարձաններ, որոնցից 15-ը գրված են լատիներենով, 3-ըՙ գերմաներենով, 2-ըՙ ֆրանսերենով, իսկ մնացյալ մասում լատիներենը զուգակցվում է մեկ այլ լեզվի հետ: Դրանց ժամանակային տարածքն ընդգրկում է 11-20-րդ դարերը: Այս հուշարձաններից միայն 26 են ամբողջական ձեռագրեր, մյուսները (108) պատառիկներ են, որոնցից 21-ը առանձին ձեռագրային միավորներ են, իսկ մնացածները կցված են հայերեն ձեռագրերինՙ իբրեւ պատառիկ-պահպանակներ: Վերջիններս թվագրվում են 9-18-րդ դարերի միջակայքում: Ըստ երկրների դրանք տեղաբաշխվում են այսպես. Գերմանիաՙ 45, Իտալիաՙ 31, Լեհաստանՙ 14, Ֆրանսիաՙ 11, Հոլանդիաՙ 1 (6 պատառիկ-պահպանակների վայրերն անհայտ են):
ՓԻՐՈՒԶԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ