Բարձրագույն կրթության Վրաստանի օրենսդրությունում փոփոխություններ են նախապատրաստվում, որ արդեն այդ տեսքով ներկայացվել են երկրի խորհրդարանի կրթության, գիտության ու մշակույթի հանձնաժողովին: Օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությունը վերաբերում է հայ եւ ադրբեջանցի ուսանողների` վրացերեն լեզու ուսանելու ծրագրերի անցկացմանը:
Առաջարկվող փոփոխությունների համաձայն, վրացերենի ուսուցման դասընթաց կանցնեն հավատարմագրված բուհերի հայ եւ ադրբեջանցի ուսանողները, որոնք կընդունվեն ընդհանուր հմտությունների արդյունքներով: Այդ քննությունը հնարավոր կլինի հանձնել մայրենի լեզվով, իսկ վրացերենը կուսուցանվի այն ծավալով, որ անհրաժեշտ է բակալավրում կրթությունը շարունակելու համար:
Ա. Հ.