«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#194, 2009-10-27 | #195, 2009-10-28 | #196, 2009-10-29


ՇՆՈՐՀԱՆԴԵՍ «ԹԵՔԵՅԱՆԸՙ ԱՍՏԾՈՒՆ ՈՐՈՆԵԼԻՍ» ԳՐՔԻ

Թեքեյան մշակութային միության Լոս Անջելեսի մասնաճյուղի կազմակերպությամբ Գլենդեյլի հանրային գրադարանում տեղի է ունեցել բանաստեղծ Ժակ Հակոբյանի «Թեքեյանըՙ Աստծուն որոնելիս» գրքի շնորհանդեսը, տեղեկացնում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթը:

Հանդիսավար Լորա Գույումյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ գիրքը 12-րդն է, որ լույս է ընծայում ԹՄՄ-ն նորաստեղծ «Երվանդ Ազատյան» գրական ֆոնդի հովանավորությամբ: Ապա խոսք առնելով, Բարսեղ Գարթալյանը ներկայացրել է հեղինակին, ասելով, որ նա ծնվել է Երուսաղեմում, իսկ հետագայում Կահիրե տեղափոխվելով, ընդունվել Ֆուադ Ա-ի անվան համալսարանի դեղագործության բաժինը: Մոտիկից ծանոթ է եղել Վահան Թեքեյանի հետ եւ այդ ծանոթության որպես արդյունք գրել է այդ հատորը, որի հիմնական թեման սերն է: Սերը Աստծո, հայերեն լեզվի, Թեքեյանի եւ ընդհանրապես մարդկության հանդեպ:

Դոկտ. Մարզպետ Մարկոսյանը (Քեմբրիջի Հարվարդ համալսարանի նախկին գիտաշխատող), ներկայացնելով հատորըՙ անդրադարձել է դրա 3 բաժիններին: Առաջինում առավել զրուցասեր Թեքեյանը Աստծո որոնումների տվայտանքների մեջ է, երկրորդումՙ 37-45 թվերի դեպքերն ենՙ լրագրողական օրագրի ոճով գրված: Այստեղ ցավ ու տառապանք կա հայ բանաստեղծության արքայազնի հոգում: Նա միայնակ է ու անհաղորդ: Երրորդ բաժնում Թեքեյանի հետ առնչվող գրական, քաղաքական եւ մշակութային-կրոնական իրադարձություններն են շարադրված:

Հեղինակի շնորհակալական խոսքերից հետո Հյուսիսային Ամերիկայի Հայկական եկեղեցու արեւմտյան թեմի առաջնորդական տեղապահ Տաճատ Յարդեմյանի ելույթով ավարտվել է շնորհանդեսը, որին հետեւել է ներկաների մտերմիկ զրույցը հեղինակի հետ:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4