«Նպատակս է, որ ոչ միայն հայերն իրենց լեզվով, ժամանակակից հայկական քրիստոնեական երաժշտության միջոցով պաշտամունք կատարեն, այլեւ խրախուսել օտարներին, որ հայկական արարողությունների երաժշտությունը ըմբոշխնեն», նշել է լոսանջելաբնակ երգահան եւ երգչուհի Մարի Բալյանը իր նոր` «Պաշտենք» խորագրով CD-ի թողարկման առիթով: Հինգ տարվա կրքոտ աշխատանքի արգասիք խտասկավառակում տեղ են գտել, ինչպես հաղորդում է Լիզա Քիրազյանը , «Խաչին զինվոր», «Աղաղակե Տիրոջը», «Ինչ մեծ ես Դու» եւ այլ ժամանակակից մշակումներ ծանոթ հոգեւոր երգերի:
Իր անձնական օրինակով (նա շատ վաղ է կորցրել հորը) նա փորձում է ուրիշներին սովորեցնել հաղթահարել դժվարությունները հոգեւոր երաժշտության միջոցով: Ինքն ու ամուսինը` Մանվել Սաղբազարյանը Հոլիվուդի (Կաիֆոռնիա) «Հայկական միաբանություն» եկեղեցու ղեկավար անդամներից են: Մարին հաճախ է ելույթներ ունենում Ամերիկայում եւ այլուր: Նրա առաջիկա ծրագրերի թվում են Տորոնտոյում (Կանադա) համերգ տալը նոյեմբերի 7-8-ին եւ նոյեմբերի 19-21-ը Հոլիվուդի Ավետարանչական եկեղեցում կազմակերպել «Հայկական պաշտամունքի երեկո» երեքօրյա փառատոն-արարողությունը:
Հ. Ծ.