Խոր ցավով տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 27-ին, կյանքի 88-րդ տարում ի Տեր հանգչեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հայրը` Գրիգոր Ներսիսյանը :
Հոկտեմբերի 29-ին, ժամը 18.00-ին, Ս. Գայանե վանքում տեղի կունենա հոգեհանգստյան արարողությունը, իսկ թաղումը կկատարվի հոկտեմբերի 30-ին, ժամը 13.00-ին, Ս. Գայանե վանքից:
Յիշատակ արդարոյն օրհնութեամբ եղիցի:
ՄԱՅՐ ԱԹՈՌԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
ՑԱՎԱԿՑՈւԹՅՈւՆ
Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության ղեկավար խորհուրդը խորազգաց ցավակցություններ է հայտնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին եւ Հայ եկեղեցու Ռուսաստանի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս սրբազանին իրենց հորՙ Գրիգոր Ներսիսյանի ցավալի մահվան կապակցությամբ:
***
Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը խորապես վշտակցում է Ամենայն հայոց հայրապետ Գարեգին կաթողիկոսին եւ Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս եպս. Ներսիսյանինՙ իրենց սիրելի հորՙ Գրիգոր Ներսիսյանի ցավալի մահվան կապակցությամբ: