Արգենտինայում ընթացող շախմատի մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնության 7-րդ տուրում Ավետիք Գրիգորյանը սպիտակներով հաղթեց Ժակ Բլիտին եւ վաստակելով 5 միավոր, ընդգրկվեց առաջատարների խմբում: Միանձնյա առաջատարի դերը 6 միավորով ստանձնեց բելառուսցի Սերգեյ Ժիգալկոն, որը սեւերով պարտության մատնեց Մաքսիմ Ռոդշտեյնին: Իսկ ահա մյուս առաջատարը` ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավը ոչ-ոքի ավարտեց պարտիան Լի Չաոյի հետ եւ Ժիգալկոյին զիջում է կես միավորով:
5,5-ական միավոր ունեն նաեւ Էդուարդո Իտուրիզագան եւ Ֆալկո Բինդրիխը: 8-րդ տուրում Ժիգալկոն կմրցի Իտուրիզագայի հետ, իսկ Վաշիե-Լագրավի մրցակիցը կլինի Բինդրիխը: Ավետիք Գրիգորյանը սեւերով կմրցի Դմիտրի Անդրեյկինի հետ:
Կանանց մրցաշարում Աննա Հայրապետյանը ոչ-ոքի խաղաց Մանիշա Կիրանի հետ: Աննան 7 հնարավորից վաստակել է 4,5 միավոր: Նա եւս առաջատարների խմբում է եւ մնացած 6 տուրերում հաջող հանդես գալու դեպքում կարող է մրցանակակիր դառնալ: Առաջատարը 5,5 միավորով Զոյա Սեւերուխինան է, որը հաղթեց Ռութ Պադմինիին: 6 շախմատիստուհիներ 5 միավորով հետապնդում են նրան: Աննա Հայրապետյանը 8-րդ տուրում սեւերով կմրցի Նազի Պաիկիձեի հետ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ