«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#194, 2009-10-27 | #195, 2009-10-28 | #196, 2009-10-29


ԱՂԱՍԻՆ ԵՎՍ ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ

Հռչակավոր թենիսիստ Անդրե Աղասին ինքնակենսագրական գրքում խոստովանել է, որ մարզական իր կարիերայում թմրանյութեր է օգտագործել: Ըստ նրա, 1997-ին ինքն օգտագործել է մետամֆետամին: Պատճառը կորտում անհաջող մրցելույթներն էին եւ անձնական կյանքում դերասանուհի Բրուք Շիլդսի հետ հարաբերություններում ծագած հիմնախնդիրները: Աղասու հետ թմրանյութեր է օգտագործել նաեւ նրա օգնական Սլիմը:

Հետագայում պրոֆեսիոնալ թենիսիստների ընկերակցությունը Աղասուն մեղադրել է թմրանյութերի օգտագործման մեջ, սակայն վերջինս չէր ընդունել իր մեղքը` պատճառաբանելով, որ արյան մեջ արգելված խթանիչի առկայությունը Սլիմի բաժակից ջուր խմելու հե-տեւանք է: Պրոֆեսիոնալ թենիսիստների ընկերակցությունը որոշել էր այդ տեղեկատվությունը գաղտնի պահել:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4