«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#195, 2009-10-28 | #196, 2009-10-29 | #197, 2009-10-30


ԲԵԼԱՌՈՒՍԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԺԱՄԱՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆ

Հոկտեմբերի 30-31-ը պաշտոնական այցով Հայաստանում կլինի Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Մարտինովը: Նախատեսված են նախարարի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Հանդիպումների ընթացքում պետք է քննարկվեն երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները` առեւտրատնտեսական եւ այլ ոլորտներում, ինչպես նաեւ հայ-բելառուսական համագործակցությունը միջազգային կառույցներում` ՄԱԿ-ում, ՀԱՊԿ-ում, Եվրոխորհուրդում եւ այլուր:

Նախատեսվում է նաեւ Մարտինովի այցելությունը Շիրակի մարզ, որտեղ նա կհանդիպի մարզպետ Լիդա Նանյանի հետ:

Բելառուսի արտաքին գործերի նախարարը այցելության վերջում ԵՊՀ-ում հանդես կգա ելույթով:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4