«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#195, 2009-10-28 | #196, 2009-10-29 | #197, 2009-10-30


«ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՁԵՌՆՏՈՒ ԵՆ ՆԱԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ»

Ռուսաստանի կառավարության պաշտոնաթերթ «Ռոսսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում ՌԴ առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Եվգենի Պրիմակովը հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումից կշահեն բոլորը: Ընդ որում, նրա կարծիքով, այս գործընթացները ձեռնտու են նաեւ Ադրբեջանին. «Բացառված չէ, որ հայ-թուրքական նորմալ հարաբերությունների հաստատումը էականորեն կմոտեցնի հայ-ադրբեջանական հակամարտության լուծումը», հայտարարել է Պրիմակովը:

ՌԴ նախկին արտգործնախարարը խոսել է նաեւ ռուս-վրացական հարաբերությունների մասին. «Պետք է լինել իմաստուն ու հիշել այն լավի մասին, որը մեզ դարեր շարունակ միավորել է, ու փնտրել ուղիներ` այդ ամենը վերականգնելու»:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4