«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#195, 2009-10-28 | #196, 2009-10-29 | #197, 2009-10-30


ԼՂՀ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ՄԵՐ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ ԴՆՈՂԸ ՊԵՏՔ Է ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿՐԻ»

Հոկտեմբերի 28-ին կայացած ԼՂՀ ԱԺ հերթական նիստում ՀՅԴ-Շարժում-88 խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասել է.

«Ինչպես գիտեք, աշխարհի մի շարք երկրներում ընդունվել է օրենք, որը դատապարտում է Հայոց ցեղասպանությունը: Ավելին, այդ երկրներից շատերում կա լրացուցիչ օրենք, ըստ որիՙ այն քաղաքացիները, ովքեր ժխտում են Հայոց ցեղասպանությունը, ենթարկվում են քրեական պատասխանատվության:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը համաժողովրդական հանրաքվեով ընդունել է սահմանադրություն, որտեղ հստակ ամրագրված են մեր սահմանները եւ տարածքային ամբողջականությունը:

Ես խոսքս ուղղում եմ ԼՂՀ իրավապահ մարմիններին եւ առաջարկում. բոլոր այն քաղաքացիները, ովքեր փոխզիջման կամ այլ տարբերակների ենթատեքստում են խոսում եւ կասկածի տակ են դնում մեր տարածքային ամբողջականությունը, պետք է քրեական պատասխանատվություն կրեն, որովհետեւ սա ոչ թե այլակարծության կամ ժողովրդավարության դրսեւորում է, այլ հակասահմանադրական քայլ է, իսկ նման քայլը պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության»:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4