«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#196, 2009-10-29 | #197, 2009-10-30 | #198, 2009-10-31


ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԶՐՈՒՅՑՆԵՐ

Հոկտեմբերի 29-ին Բաքու ժամանած թուրքական Մեջլիսի պատգամավորական խումբը, որը գլխավորում էր Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրադ Մարջանը, հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին` Մարջանը, շարունակելով «լավագույն թուրքական ավանդույթները», հայտարարել է, որ քանի դեռ լուծված չէ Ղարաբաղի հարցը, Մեջլիսը չի վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները, եւ սահմանը չի բացվի:

Մամեդյարովն էլ իր հերթին տեղեկացրել է թուրք պատգամավորներին բանակցային ներկա փուլի մասին` շեշտելով, որ տարածաշրջանի լիարժեք անվտանգությունը, խաղաղությունը եւ զարգացումը պայմանավորված են «միայն ու միայն Ղարաբաղի հարցի լուծմամբ, այն է` օկուպացված ադրբեջանական հողերից հայկական զինված ուժերի դուրսբերումը»:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4