Երեկ ՀԱԿ-ի որոշմամբ թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու է առաջադրվել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: Այդ ընտրատարածքում են առաջադրվել նաեւ կոնգրեսականներ Սուրեն Սուրենյանցն ու Դավիթ Հակոբյանը, որոնց ՀԱԿ-ը չի պաշտպանում: Այդ ընտրատարածքում առաջադրվածների մեջ են Էդուարդ Մադաթյանը (Խուճուճ Էդո), Տիգրան Ուրիխանյանը, դերասան Վովա Կոստանյանը, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը: Չգիտենք` այս անկրկնելի փնջից ո՞վ կգրանցվի նոյեմբերի 26-ին, բայց որ բուկետը կատարյալ է` խոսք չկա. միտինգավարը Նիկոլն է, ավգյան ախոռները մաքրողը` Հմայակը, զոն նայողը` Խուճուճ Էդոն, զվարճարարը` մարքսիստ Դավիթը, մեր երիտասարդության ապագան` Ուրիխանյան Տիկոն, Վովան էլ` «Էս էլ ըսենց»: