Հոկտեմբերի 26-ից 30-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 48,592,163 ԱՄՆ դոլարՙ 384.47 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 57,031,335 ԱՄՆ դոլարՙ 386.29 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 1,850,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառքՙ 386.37 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 8,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառքՙ 385.66 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Հոկտեմբերի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 14.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալըՙ 25.3 մլն ԱՄՆ դոլար:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն