«Ազգ» -ը հոկտեմբերի 30-ի համարում տեղեկացրել էր, որ Ուկրաինայի առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածությունն էր առաջադրել Ուկրաինայի Ազգային կուսակցության ներկայացուցիչ, այդ երկրի ադրբեջական ծագում ունեցող քաղաքացի Զաուր Աբբասովը: Սակայն Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է ադրբեջանցու թեկնածությունը` պատճառաբանելով, որ Աբբասովի ներկայացրած փաստաթղթերը չեն համապատասխանում սահմանված կարգին:
Հիշեցնենք, որ Աբբասովը Ուկրաինայի նախագահի իր թեկնածությունն առաջադրելու համար ներկայացրել էր նախընտրական ծրագիրը, տեղեկանք բնակության վայրից եւ երկու լուսանկար:
Հ. Ա.