«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#197, 2009-10-30 | #198, 2009-10-31 | #199, 2009-11-03


ԹՈՒՐՔ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ԿԱՐԴՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՅՔԵՐԻ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ

Թուրքական Zaman պարբերականը զարմանք է հայտնել, որ բացի անգլերեն եւ ռուսերեն տարբերակներից, հայկական լրատվական կայքերը վերջերս նաեւ թուրքերենով են թողարկվում, եւ նշել է «Ազգի» , Tert.am-ի եւ News.am-ի անունները: Իսկ Sabah թերթի խմբագիր Էրդինչ Էրգենչն էլ Zaman-ին ասել է, թե ինքը որպես լրագրող պետք է իմանա, թե ինչ է մտածում հայկական կողմը, իսկ դրա լավագույն ձեւը թուրքերենով թողարկվող հայկական կայքերն են: «Տխուր է, որ թուրքական կայքերը նման նախաձեռնություն չեն ցուցաբերում եւ հայերեն տարբերակներ չունեն», News.am-ի փոխանցմամբ, ափսոսանք է հայտնում Sabah-ի խմբագիրը: Հիշեցնենք, որ «Ազգի» կայքը թուրքերեն տարբերակ ունի 2001 թվականից:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4