«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#198, 2009-10-31 | #199, 2009-11-03 | #200, 2009-11-04


ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ԿՃԱՆԱՉԻ ԼՂՀ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ, ԵԹԵ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԴԻՄԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Վաշինգտոնը Ադրբեջանի առջեւ դրել է կտրուկ վերջնագիր: Newsru.com պարբերականը, հղում կատարելով ադրբեջանական ընդդիմադիր կուսակցության Yeni Musavat պաշտոնական կայքէջին, տեղեկացնում է, որ ԱՄՆ-ն դիվանագիտորեն հասկացրել է, որ եթե Ադրբեջանը փորձի ռազմական գործողություններ իրականացնել Լեռնային Ղարաբաղում, ապա ԱՄՆ-ն կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Ըստ պարբերականի, Բաքվում հաստատում են, որ Վաշինգտոնը պետքարտուղարի օգնական Թինա Կայդանովի միջոցով անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման լուծմանն ու բացասական գնահատել Բաքվի ռազմատենչ հայտարարությունները: Բացի այդ ամերիկացիները հաստատում են, որ տիրապետում են տեղեկատվության, թե ինչպես է Ադրբեջանը նախապատրաստվում պատերազմի:

Ըստ վերլուծաբանների, Բաքվի ռազմատենչ ոճը պայմանավորված է այն հանգամանքով, որ հակամարտության վերաբերյալ բանակցություններում չի քննարկվում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչը պահանջում է նախագահ Իլհամ Ալիեւը:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4