Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Մաշտոցի 28 հասցեում գտնվող տան տանիքում նոյեմբերի 3-ին հայտնաբերել են երիտասարդիՙ կախված։ Փրկարարների օգնությամբ դիակը իջեցվել է ու հանձնվել իրավապահներին։ Պարզվել է տղամարդու դիակի իսկությունըՙ Ապարանի Բաղրամյան փողոցի թիվ 46 շենքի 46-րդ բնակարանի բնակիչ, 1989-ին ծնված Արտյոմ Մովսիսյան։
Մ. Մ.