«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#199, 2009-11-03 | #200, 2009-11-04 | #201, 2009-11-05


ՀՆԱՐԱՎՈՐ Է ՀԱՅ-ՔՈՒՎԵՅԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՀԱՍՆԵԼ ՑԱՆԿԱԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ

Նոյեմբերի 3-ին Քուվեյթի իր կեցավայրում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Քուվեյթի Պետության Ազգային Ժողովի նախագահ Ջասսիմ Մոհամմադ ալ Խորաֆիին եւ Քուվեյթի վարչապետ Նասսեր ալ Մուհամմադ ալ Ահմադ ալ Ջաբեր ալ Սաբահին:

Հայաստանի նախագահն ու Քուվեյթի Ազգային Ժողովի նախագահը կարեւորել են երկու երկրների խորհրդարաններում գործող պատգամավորական բարեկամության խմբերի առավել ակտիվ ներգրավումը գործակցության ծավալման հարցում:

Քուվեյթի վարչապետի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր:

  Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը տնտեսական համագործակցության դրական փորձ ունի Ծոցի որոշ երկրների հետ, եւ համարժեք քայլերի ու հետեւողականության դեպքում հնարավոր է հայ-քուվեյթյան տնտեսական համագործակցության ուղղությամբ հասնել ցանկալի արդյունքների:

Երկու երկրների արտաքին գործերի նախարարություններին հանձնարարվել է ակտիվացնել խորհրդակցությունները երկու մայրաքաղաքներում դեսպանություններ բացելու հարցի վերաբերյալ:

Ըստ ՀՀ նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրության, այցի շրջանակում Ս. Սարգսյանը հանդիպում է ունեցել նաեւ Քուվեյթի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, խոսել այցելության արդյունքների ու ձեռք բերված պայմանավորվածությունների, Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման, հայապահպանության ու Հայաստան-Սփյուռք միասնականության անհրաժեշտության, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի եւ արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի մասին, պատասխանել հանդիպմանը մասնակից քուվեյթահայերի հարցերին:

Նոյեմբերի 4-ին` օրվա երկրորդ կեսին, Ս. Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Երեւան:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4