«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#199, 2009-11-03 | #200, 2009-11-04 | #201, 2009-11-05


ՄԵՔՔԱՅՈՒՄ ՍԱՈՒԴՅԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔԱՆԴՈՒՄ ԵՆ ՕՍՄԱՆՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ

Այդ մասին նոյեմբերի 4-ի համարում ահազանգել է թուրքական «Ենի շաֆաք» թերթը: Խոսքը տվյալ դեպքում Մեքքայում մահմեդականների սրբավայր Քաաբեն շրջապատող սյունասրահի 500 փոքրիկ գմբեթների մասին է, որոնք կառուցվել են դեռեւս օսմանյան տիրապետության շրջանում, ծագումով հայ, աշխարհահռչակ ճարտարապետ Սինանի նախագծով:

Ի դեպ, ուխտագնացները Քաաբեի շուրջը պտույտ են կատարում: Քաաբեում 500 գմբեթներով ծածկված սյունասրահի քանդման անհրաժեշտությունը սաուդյան իշխանությունները պատճառաբանում են ուխտագնացներին պտույտի համար, որը արարողության մաս է կազմում, ավելի ընդարձակ տարածք տրամադրելու անհրաժեշտությամբ: «Ենի շաֆաքի» ստացած տեղեկության համաձայն, գմբեթազարդ սյունասրահի քանդումը կկատարվի մինչեւ հունվար: Դրանով Սաուդյան Արաբիայի տարածքում կվերանա օսմանյան վերջին հետքը: Հիշեցնենք, որ մինչ այդ երկրում քանդել էին օսմանյան հուշարձանի համարում ունեցող Էջիադի ամրոցն ու ամրոցի զորամասը եւ նրանց տեղում կառուցել երկնաքեր:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4