«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#199, 2009-11-03 | #200, 2009-11-04 | #201, 2009-11-05


ԱՄՆ-Ն ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՀԵՐՔԵԼ Է

Ամերիկայի Միացյալ Նահանգները պաշտոնապես հերքել է, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Թինա Քայդենաուն Բաքվում Ադրբեջանին զգուշացրել է, թե պատերազմ սկսելու դեպքում ԱՄՆ-ն կճանաչի Ղարաբաղի անկախությունը: Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հարցման, Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ներկայացրել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան պարզաբանումը, թե Քայդենաուն այդպիսի բան Բաքվում չի ասել, այլ խոսել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն օժանդակելու ԱՄՆ պատրաստակամության մասին:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4