Կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնը արձագանքել է վերջերս մամուլում տեղ գտած «Բարձրաստիճան պաշտոնյաները ՀՀ-ում փողեր են լվանում» հրապարակմանը:
ՖԴԿ-ն իր տարածած հաղորդագրության մեջ նշում է, որ կենտրոնն իր գործունեության արդյունքների վերաբերյալ հաղորդումներ է ներկայացնում ԿԲ-ի խորհրդին եւ փողերի լվացման ու ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում ստեղծված հատուկ միջգերատեսչական հանձնաժողովին:
2008-09-ի ընթացքում Եվրոպայի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի տված գնահատման հաշվետվության համաձայնՙ ՀՀ-ում արդյունավետորեն են ներդրված փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտը կարգավորող միջազգային ստանդարտները:
Ն. Մ.