«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#199, 2009-11-03 | #200, 2009-11-04 | #201, 2009-11-05


ԵՐԿՈՒ ԿՈՄԿՈՒՍ, ԵՐԿՈՒ ԿԱՐԾԻՔ

Հայ-թուրքական գործընթացների վերաբերյալ Հայաստանի մայր կոմկուսն ու Միավորված կոմկուսը տարբեր դիրքորոշումներ ունեն:

Այսպես, ՀԿԿ-ի առաջնորդ ընկեր Ռուբեն Թովմասյանը երեկ հայտարարել է, որ արձանագրություններին իրենք ոչ են ասել. «Իսկ թե ինչո՞ւ չեմ միանում դեմ արտահայտված կուսակցություններին, որովհետեւ անհրաժեշտ չեմ համարում,- ասել է ընկեր Թովմասյանը` շարունակելով,- 70 տարի երկրում իշխած կուսակցությունը իրավունք ունի ինքնուրույն որոշումներ կայացնելու»:

Վերջերս ադրբեջանական հերթական ապատեղեկատվության վերաբերյալ, թե, իբր, Մոսկվայում հանդիպել են հայ եւ ադրբեջանցի կոմունիստներն, ու հայերն ընդունել են Ադրբեջանի իրավունքները Ղարաբաղի նկատմամբ, Ռուբեն Թովմասյանի խոսքերովՙ սուտ են. «Այս հայտարարությունները հիվանդության արդյունք են, ընդ որում որքան սուտը լպիրշ է, այնքան շատ են նրան հավատացողները», շեշտեց Թովմասյանը:

Իսկ Միավորված կոմկուսի առաջնորդ Յուրա Վարդանյանի կարծիքը հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ընդհանուր առմամբ դրական է. «Լավատեսություն ու ակնկալիքներ են ներշնչում մասնագետների վերլուծությունները, որ սահմանների բացումով Հայաստանը տնտեսական մեծ օգուտներ կքաղի», ասաց Վարդանյանը, որի համար արձանագրություններից բխող մտահոգությունները երկուսն են` Արցախի հարցն ու Հայոց ցեղասպանությունը:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4