Առանձնատների գների նվազումը դանդաղել է
2009-ի սեպտեմբերին, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեիՙ շուկայի վերլուծության տվյալների համաձայն, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 13636 գործարք, ինչը 6,1 տոկոսով բարձր է 2009-ի օգոստոսի կատարված գործարքների եւ 3,1 տոկոսով` 2008-ի սեպտեմբերի գործարքների համեմատ: Միայն օտարման գործարքների քանակը սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել է 4,5 տոկոսով, իսկ անցյալ տարվա սեպտեմբերի համեմատ նվազելՙ 20,8 տոկոսով: 3753 օտարման գործարքներից առուվաճառքներինը կազմել է 80,2 տոկոս: Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են: Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 39,9 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում:
Մայրաքաղաքում առուվաճառքի գործարքների 69,6 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: 2009-ի օգոստոսի համեմատ, բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում սեպտեմբերին աճել է 3,5 տոկոսով, իսկ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատՙ 14,8 տոկոսով:
Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում սեպտեմբերին օգոստոսի համեմատ փոքր-ինչ աճել ենՙ 0,8 տոկոսով: Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները սեպտեմբերին այսպիսին են եղել.
Վարչական շրջաններ | Միջին գները (դրամ) սեպտեմբեր 2008թ. | Միջին գները (դրամ) սեպտեմբեր 2009թ. | Միջին գները (դրամ) օգոստոս 2009թ. |
Կենտրոն | 486500 | 450900 | 448700 |
Արաբկիր | 403600 | 350600 | 342000 |
Քանաքեռ-Զեյթուն | 311400 | 266400 | 264900 |
Նոր Նորք | 273000 | 217600 | 214200 |
Ավան | 272600 | 224300 | 220000 |
Էրեբունի | 275200 | 234600 | 236600 |
Շենգավիթ | 285500 | 231000 | 227600 |
Դավթաշեն | 307300 | 248700 | 250600 |
Աջափնյակ | 276000 | 222600 | 227200 |
Մալաթիա-Սեբաստիա | 259400 | 218000 | 214800 |
Նուբարաշեն | 160000 | 140700 | 137900 |
Միջինը Երեւանում (բացի Նորք-Մարաշից) | 301000 | 255000 | 253100 |
Աղյուսակից երեւում է, որ մայրաքաղաքի վարչական շրջանների մեծ մասում գներն աճել են, Էրեբունիում եւ Դավթաշենումՙ նվազել, իսկ Աջափնյակում գրեթե անփոփոխ են մնացել:
Մարզերում, բացառությամբ Երեւանի, վաճառվել են 357 բնակարաններ, որոնց քանակը օգոստոսի համեմատ աճել է 3,5 տոկոսով, իսկ 2008-ի սեպտեմբերի համեմատ` նվազել 8 տոկոսով: Արձանագրվել է նաեւ միջին գների փոքր աճ օգոստոսի համեմատՙ 0,6 տոկոսով: Երեւանից հետո ամենաթանկ բնակարանները սեպտեմբերին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է ավելի քան 179 հազար դրամ: Վաղարշապատում (Էջմիածնում) 1 քմ գինը կազմել է 155 հազար դրամ: Ապա գալիս են Աբովյանըՙ 141 հազար հազար դրամ, Աշտարակըՙ 137 հազար դրամ, Նոր Հաճընըՙ 132 հազար դրամ, Գորիսը` 130 հազար դրամ, Իջեւանըՙ 128 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով:
Սեպտեմբերին Հայաստանում գրանցվել է անհատական տների առուվաճառքի 386 գործարք, որից 123-ըՙ Երեւանում: Մայրաքաղաքում անհատական տների առուվաճառքի գործարքների քանակը օգոստոսի համեմատ աճել է 16 տոկոսով, իսկ մարզերումՙ 12,4 տոկոսով: 2008-ի սեպտեմբերի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 12,8 տոկոսով, իսկ մարզերում` միասին վերցրած, նվազել 24,6 տոկոսով: Միջինացվածՙ 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գներն 2009-ի սեպտեմբերին օգոստոսի համեմատ նվազել են 1,4 տոկոսով (ներառյալ տնամերձի միավորի գինը): Ըստ վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.
Վարչական շրջաններ | Միջին գները (դրամ) սեպտեմբեր 2008թ. | Միջին գները (դրամ) սեպտեմբեր 2009թ. | Միջին գները (դրամ) օգոստոս 2009թ. |
Կենտրոն | 506700 | 468400 | 474400 |
Արաբկիր | 437400 | 361500 | 362500 |
Քանաքեռ Զեյթուն | 322900 | 280000 | 282000 |
Նորք-Մարաշ | 304400 | 279200 | 284200 |
Ավան | 288000 | 235000 | 237300 |
Էրեբունի | 288700 | 249700 | 260300 |
Շենգավիթ | 292000 | 240300 | 243700 |
Դավթաշեն | 322700 | 264100 | 267100 |
Աջափնյակ | 299400 | 242900 | 251900 |
Մալաթիա-Սեբաստիա | 291200 | 230300 | 232800 |
Նուբարաշեն | 163900 | 141700 | 140500 |
Միջինը Երեւանում (բացի Նոր Նորքից) | 319800 | 272100 | 276100 |
Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների գները: Այստեղ միջին գները սեպտեմբերին օգոստոսի համեմատ նվազել են 0,9 տոկոսով: Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո դարձյալ Ծաղկաձորում են, 1 քմ-ն` 293 հազար դրամ: Երկրորդը Վաղարշապատն է, 1 քմ-ն` 164 հազար դրամ, երրորդը Աբովյանը` որտեղ 1 քմ-ն կազմել է 147 հազար դրամ: Ապա գալիս են Աշտարակը 140 հազար դրամ, Նոր Հաճընըՙ 135 հազար դրամ, Գորիսը 132 հազար դրամ, Իջեւանըՙ 131 հազար դրամ, Մասիսըՙ 124 հազար դրամ 1 քմ դիմաց:
Հողի շուկայում հետեւյալ պատկերն էՙ 2009-ի սեպտեմբերին` 2008-ի սեպտեմբերի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակը նվազել է 34,5 տոկոսով, աճուրդով վաճառքներինըՙ 68,5 տոկոսով: Ընդ որում, Երեւանում հողերի աճուրդ վաճառքի գործարքների քանակը նվազել է 66,7 տոկոսով:
Անշարժ գույքի վարձակալության գործարքների քանակը 2009-ի սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել է 67,8 տոկոսով, իսկ 2008-ի սեպտեմբերի համեմատՙ 63,7 տոկոսով:
2009-ի սեպտեմբերին անշարժ գույքի նկատմամբ իրականացված 1555 գրավադրման գործարքներից 108-ն են եղել հիպոթեկային գրավադրման գործարքները, որից 83-ըՙ Երեւանում: Հիպոթեկային գրավադրման գործարքներից 80,6 տոկոսն իրականացվել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 10,2 տոկոսն` անհատական բնակելի տների, մնացածը հասարակական նշանակության օբյեկտների, այգետնակների եւ հողերի նկատմամբ: 2009-ի օգոստոսի համեմատ, հիպոթեկային գրավադրման գործարքների քանակը սեպտեմբերին աճել է 22,7 տոկոսով, ընդ որում` Երեւանումՙ 33,9 տոկոսով, մարզերում նվազել 3,8 տոկոսով: 2008-ի սեպտեմբերի համեմատ հիպոթեկային գործարքները նվազել են 25,5 տոկոսով, Երեւանում` 24,5 տոկոսով, մարզերում` 28,6 տոկոսով:
Փաստորեն, հունիս ամսին բնակարանների գների անկման կանգ առնելուց հետո, որոշակի տատանումներով, գների կայունացման միտումը շարունակվում է, ինչը կանխատեսել էինք նախորդ ամիսների ցուցանիշները ներկայացնելիս: Ընդ որում, ե՛ւ Երեւանում, ե՛ւ մարզերում սեպտեմբերին որոշ աճ է արձանագրվել: Անհատական տների մասով մայրաքաղաքում եւ մարզերում գների նվազումը թեեւ շարունակվում է, բայց նվազման տեմպը դանդաղել է: Առաջիկա ամիսներին, ամենայն հավանականությամբ, գները կշարունակեն կայուն մնալ, բայց դրանց նկատելի աճի մասին խոսելը դեռ վաղ է:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ