«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#200, 2009-11-04 | #201, 2009-11-05 | #202, 2009-11-06


ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ «ՎՐԱՍՏԱՆ» ՀԱՅԱԼԵԶՈՒ ԹԵՐԹԻ

Արտաքին գերատեսչության` 2010 թվականի բյուջեում տող կա Վրաստանում լույս տեսնող «Վրաստան» հայալեզու թերթի ֆինանսավորման մասին: Սակայն ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանն այն կարծիքին է, եւ այդ մասին ասաց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, որ վերջին շրջանում, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթը հանդիսանում է թերթի խմբագիրը, եւ «Վրաստանը» աշխարհի միակ հայատառ պարբերականն է, որ Վահագն Չախալյանի դատավճիռն արդարացի է համարում, արդարացնելով վրաց իշխանությունների հայատյաց քաղաքականությունը Ջավախքում: Պատգամավորն առաջարկեց չֆինանսավորել այդ թերթը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4