Ադրբեջանում արդեն գրանցվել է H1N1 վիրուսակիր երեք հոգի: Նրանցից մեկը նոր է վերադարձել Ուկրաինայից, եւ ենթադրվում է, որ վարակը բերել է այնտեղից: Հիվանդներից երկուսը բուժումն անցկացնում են հոսպիտալացված, իսկ մեկը` տնային պայմաններում: Երկրի առողջապահության նախարարությունը ձեռնարկել է հատուկ միջոցառումների շարք: «Նախարարությունը հրահանգել է երկրի բուժական ողջ կազմին, որպեսզի զննվեն բոլոր գերատեսչությունների, պետական եւ ոչ պետական հիմնարկների աշխատողները, հատկապես ուշադրություն ենք դարձնելու մանկապարտեզներին ու դպրոցներին», ասվել է Ադրբեջանի առողջապահության նախարարության հայտարարության մեջ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության հատկացրած դեղամիջոցները Ադրբեջան կհասնեն միայն նոյեմբերի վերջին:
Հ. Ա.