Մոսկվայում ընթացող Միխայիլ Տալի հուշամրցաշարի երկրորդ տուրի հանդիպումներում էլ ոչ մի հաղթանակ չգրանցվեց: Եվ դա զարմանալի չէ, քանի որ մրցաշարում հանդես են գալիս աշխարհի ուժեղագույն շախմատիստները, որոնք գրեթե հավասարազոր ուժեր ունեն: 2-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով մրցում էր Ռուսլան Պոնոմարյովի հետ: Հաղթանակի հասնելու ուղիներ չգտնելով, մրցակիցները 32-րդ քայլին հաշտություն կնքեցին:
Մագնուս Կառլսենը, որ նախորդ տուրում Վլադիմիր Կրամնիկի հետ մրցավեճում երկարատեւ պայքար էր մղել, այս անգամ Մորոզեւիչի հետ շատ շուտ խաղաղ դաշն կնքեց: Ոչ-ոքի ավարտվեցին նաեւ Լեկո - Գելֆանդ, Սվիդլեր - Իվանչուկ, Կրամնիկ - Անանդ պարտիաները: 2 տուրից հետո բոլոր 10 մասնակիցներն էլ վաստակել են մեկական միավոր:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ