«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#201, 2009-11-05 | #202, 2009-11-06 | #203, 2009-11-07


ՆԻԿՈԼԻՆ ՄԵՐԺԵԼ ԵՆ

Ըստ Ազատություն ռադիոկայանի` Հայաստանի ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Իջեւանի անձնագրային բաժանմունքը հրաժարվում է վերջին հինգ տարում Հայաստանում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանք տրամադրել Երեւանի թիվ 10 ընտրատարածքում Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններում թեկնածություն առաջադրած «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, այժմ անազատության մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանին: Նիկոլ Փաշինյանի լիազոր ներկայացուցիչ Դավիթ Մաթեւոսյանին ուղղված նամակով ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Իջեւանի անձնագրային բաժանմունքը տվել է հետեւյալ պարզաբանումը. - «Նիկոլ Վովայի Փաշինյանին տեղեկանք չի տրամադրվում, քանի որ Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 03.11.2009թ. թիվ 3/3-3671 գրության համաձայն, Նիկոլ Փաշինյանը 26.02.2008 թվականից մինչեւ 07.07.2009 թվականը գտնվել է հետախուզման մեջ եւ հետախուզման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում չի բնակվել»: Հայաստանի քաղաքագետների միության նախագահ, թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Հմայակ Հովհաննիսյանը երեկ պատրաստակամություն էր հայտնել ընտրապայքարի որեւէ փուլում հանել իր թեկնածությունըՙ հօգուտ նույն ընտրատարածքում առաջադրված թեկնածու, անազատության մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանի: Նիկոլ Փաշինյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասով` «զանգվածային անկարգություններ կազմակերպելը», եւ 316 հոդվածի առաջին մասով` «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»: Ներկայիս դատն ընթանում է:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4