Երեկ սենսացիոն տեղեկություններ էին տարածել լրատվական կայքերը, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պատրաստվում է հրաժարական տալ: Որպես պատճառ տարբեր աղբյուրներ տարբեր էին նշում: Ըստ որոշ աղբյուրների` մասնավոր զրույցներից մեկում Հ. Քլինթոնը դժգոհություն է հայտնել իր աշխատանքից: Թափանցիկ ակնարկ կա, որ Մերձավոր Արեւելքում կատարած իր վերջին շրջագայությունից հետո պետքարտուղարը որեւէ մեկնաբանություն չի արել` ամերիկյան ջանքերն այստեղ փաստորեն այնքան էլ հաջողությամբ չեն պսակվում, մասնավորապես այդ ջանքերից դժգոհ են Իսրայելում եւ Պաղեստինում: Լրատվական դաշտն աշխուժորեն քննարկում է այդ չճշտված լուրերը, տարբեր ենթադրություններ է անում, մասնավորապես նաեւ այնպիսի, որ հազիվ թե ամերիկյան մետաղյա այս լեդին հազիվ թե այս պաշտոնից ազատվի, ուրիշները նշում են արդեն նոր պաշտոններ, որոնք իբր առաջարկվելու են տիկին Քլինթոնին: