«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#203, 2009-11-07 | #204, 2009-11-10 | #205, 2009-11-11


ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆ ԱՆՓՈՓՈԽ

2009 թ. նոյեմբերի 10-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքըՙ սահմանելով այն 5.00%:

2009 թ. հոկտեմբերին սեպտեմբերի նկատմամբ արձանագրվել է 0.5% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը կազմել է 3.5%:

ԿԲ խորհուրդը փաստեց, որ ընթացիկ ժամանակահատվածում գնաճի վարքագիծը եւ մակրոտնտեսական միջավայրի զարգացումները համահունչ են եղել ԿԲ-ի կանխատեսումներին: Արտաքին միջավայրից շարունակել են փոխանցվել չափավոր գնաճային ճնշումներ` պայմանավորվելով հանքահումքային եւ որոշ պարենային ապրանքների միջազգային գների աճի միտումներով: Այս զարգացումները, զուգորդվելով իրական ՀՆԱ մակարդակի կայունացմամբ, պահպանել են ներքին գնաճային միջավայրի ակտիվությունը:

Խորհուրդը գտնում է, որ վերոնշյալ զարգացումների շարունակման հեռանկարի պայմաններում տոկոսադրույքի գործող մակարդակը առավելագույնս նպաստում է տնտեսության արագ վերականգնմանը` չվտանգելով գների կայունությունը:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4