Պատվաստանյութը հայտնաբերող կորեացի գիտնականները հայտնել են, որ հեղուկ դեղամիջոցը, բացի գերարդյունավետությունից, նաեւ մատչելի կլինի հասարակության տարբեր խավերի համար:
Կորեայի համալսարանի բժիշկ-գիտնական Վոնգ Լին նշել է, որ դեղամիջոցը բաղկացած է մաքուր ջրից, լաբորատոր պայմաններում ստացած օզոնային գազից եւ ածխաթթվից: Կարեւորվում է հատկապես այն հանգամանքը, որ այս քիմիական միացումը ներթափանցելով մարդու օրգանիզմ եւ լիարժեք ոչնչացնելով վիրուսը` անմիջապես ցնդում է, եւ մնում է միայն մաքուր ջուրը, որը չի թողնում ածխաթթվային ազդեցություն օրգանիզմի վրա:
Կորեացիները նշել են նաեւ, որ խոզի գրիպի բուժման իրենց մեթոդը չի հավակնում միակը լինելու, սակայն փաստ է, որ հայտնաբերված դեղամիջոցը վերացրել է H1N1 վիրուսը: «Բացի դրանից, մեր դեղամիջոցը շատ ավելի էժան է հակավիրուսային այլ մեթոդների կիրառումից», եզրափակել են կորեացի գիտնականները:
Հ. Ա.