«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#203, 2009-11-07 | #204, 2009-11-10 | #205, 2009-11-11


«ՉՈՐՐՈՐԴ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ»

Երեկ լույս չէր տեսել «Չորրորդ իշխանություն» թերթը: Թերթի խմբագրություն այցելած ԴԱՀԿ աշխատակիցներն արգելել են թերթի տպագրությունը: «Օգոստոս» գործակալությունը, որ թերթի հրատարակիչն էր ավելի վաղ, պարտք է «Գինդ» տպարանին, որն էլ հայց է ներկայացրել «Օգոստոսի» դեմ, դատական վեճը դեռ չի ավարտվել, ԴԱՀԿ-ն արգելել է ընդհանրապես «ՉԻ»-ի տպագրությունը որեւէ տպարանում: Այս որոշումը թերթի փոխխմբագիր Արմեն Բաղդասարյանն անհեթեթ է համարում, քանի որ «ՉԻ»-ին իրավաբանական անձ չէ, բացի այդ` հրատարակվում է այլ ընկերության կողմից: Մի խոսքով` երեկ «Չորրորդ իշխանության» փոխարեն տպագրվել էր նույն կազմով նույն տիպի թերթ` «Չորրորդ ինքնիշխանություն» անվամբ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4