«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#203, 2009-11-07 | #204, 2009-11-10 | #205, 2009-11-11


ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ ԿՐԿԻՆ ԴԱՇՏՈՒՄ ԵՆ

Հայկական ֆուտբոլի վետերանների միությունը (նախագահՙ Սերգեյ Պողոսյան) շարունակում է ակտիվ գործունեությունըՙ ժամանակ առ ժամանակ ֆուտբոլասերներին հնարավորություն ընձեռելով մեկ անգամ եւս հիանալ մեր անվանի նախկին ֆուտբոլիստների անզուգական վարպետությամբ, վերհիշել նրանց ֆուտբոլային փառահեղ ուղինՙ հաճելի հուշեր արթնացնելով մարզասերների մոտ: Բոլորովին վերջերս Երեւանում կաշվե գնդակի հայ վարպետները հյուրընկալել էին վրացական ֆուտբոլի վետերաններին: Օրերս էլ «Արարատի» վետերանները մեկնել էին Իջեւան, որտեղ ընկերական հանդիպում անցկացրին տեղի ֆուտբոլիստների հետ:

«Արարատի» կազմում խաղում էին բոլոր անվանիներըՙ բացառությամբ Արկադի Անդրեասյանի եւ Հովհաննես Զանազանյանի: Իր վարպետությամբ եւ ռմբարկուի հատկանիշներով կրկին աչքի ընկավ Խորեն Հովհաննիսյանը, որը դարձավ խփած բոլոր 3 գոլերի հեղինակը: Տանտերերը դրանց պատասխանեցին միայն 2 գոլով:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4