Թուրքիայի վարչապետը վերոհիշյալ հայտարարությունն արել է երկուշաբթիՙ նոյեմբերի 9-ին, Հաագայի միջազգային դատարանի քննադատությանն ի պատասխան: Նույն օրը Ստամբուլում գումարված Իսլամական երկրների կազմակերպությունների ժողովին հրավիրված է եղել ոճրագործության մեջ մեղադրվող եւ Ինտերպոլի հետախուզման ցուցակում հայտնված Սուդանի նախագահ Օմար ալ Բաշիրը: Վերջինս մերժել է մասնակցել ստամբուլյան ժողովին, բայց նույնիսկ մասնակցության պարագայում նա չպիտի երկյուղեր, թե կարող էր ձերբակալվել թուրքական արդարադատության կողմից, վստահեցրել է Էրդողանը: «Մահմեդականները չեն կարող ցեղասպանություն կատարել», հայտարարել է Թուրքիայի վարչապետը, իրազեկում է գերմանական Shortnews-ըՙ հղում անելով «Վելթ»-ին:
ԱՆ. Հ., Գերմանիա