«Հայաստան» համահայկական հիմնադրամը մեծ շուքով շահագործման հանձնեց Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Սպիտակաշեն գյուղի նորակառույց դպրոցըՙ ամբողջովին կահավորված: Ընդհանուր արժեքով մոտ 200 միլիոն 460 հազար դրամ է իրականացվել հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի եւ ԼՂՀ կառավարության համաֆինասավորմամբ նորակառույցի վրա: Դպրոցի բացման արարողությանը ներկա են եղել ԼՂՀ կրթության նախարար Վլադիկ Խաչատրյանը, Մարտունուն շրջանի վարչակազմի ղեկավար Լյուդմիլա Ազիզյանը, «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը եւ ուրիշներ: Երկհարկանի դպրոցն իր հարմարավետ ջեռուցվող դասասենյակներով, կահավորված, մոտ օրերս իր հարկի տակ կընդունի համայնքի 74 աշակերտներին: Նորակառույցը նախատեսված է 130 աշակերտների համար եւ հարկ եղած դեպքում կարող է հյուրընկալել նաեւ հարեւան գյուղերի աշակերտներին:
Բարի երթ եւ հաջող ուսումնական տարի նորակառույց դպրոցի սաներին:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ