Հայաստանում երեկ գրանցվել էր խոզի գրիպի եւս երկու դեպք: Մեկը հայտնաբերվել է օդանավակայանում եւ տեղափոխվել է հիվանդանոց (ժամանած հայ), մյուսն անձամբ է դիմել հիվանդանոց (իրանցի): Իսկ ահա Վրաստանում այդ հիվանդության 48 դեպք կար երեկվա տվյալներով: Թուրքիայում այս վիրուսից մահացել է 36 մարդ: Երկու դեպքում էլ տվյալներն անհանգստացնող են, քանի որ Հայաստանին անմիջապես սահմանակից երկրներին են վերաբերում: Ռուսաստանում մահացածների թիվը հասնում է երկու տասնյակի: Բելառուսում եւ Ուկրաինայում վարակվածների թիվը բավական մեծ է: Վարակվածներ կան հյուսիսկովկասյան հանրապետություններում, Բուլղարիայում: Կատարյալ զգոնություն է պահանջվում ազգաբնակչությունից, իսկ համապատասխան մարմիններիցՙ օպերատիվ անընդհատական աշխատանք: Ի դեպ, հանրապետությունում խիստ պակասություն կա բժշկական դիմակների եւ կանխարգելիչ համապատասխան քսուքների, որի մասին կարդալ 3-րդ էջում հրապարակվող նյութերը: