«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#205, 2009-11-11 | #206, 2009-11-12 | #207, 2009-11-13


ՄԵՍԽԵԹՑԻՆԵՐԸ ՉԵ՞Ն ՑԱՆԿԱՆՈՒՄ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ

Ադրբեջանական լրատվամիջոցները, պաշտոնատար անձանց հղումներով, բավականին հաճախ տպագրում էին նյութեր, թե տասնյակ հազարավոր թուրք մեսխեթցիներ Վրաստան վերադառնալու ցանկություն են հայտնել ու հիմնականում Սամցխե-Ջավախեթի տարածաշրջան, որ առավելապես բնակեցված է հայերով:

Թուրք մեսխեթցիների` Վրաստան վերադառնալու համար փաստաթղթերի հանձնման ժամկետները հետաձգվել են երեք ամսով: Վրացական լրատվամիջոցների տեղեկացմամբ, ժամկետի ավարտին, որ հետաձգվել է, ընդամենը ստացվել է 2300 դիմում:

Երկարաձգված ժամանակահատվածի ընթացքում էլ դիմում կարող են ներկայացնել այն մեսխեթցիները, որ արդեն իսկ փաստաթղթեր հավաքելու գործընթացում են: Այդպիսով, առավելագույն դեպքում Վրաստան կվերադառնա ոչ ավելի, քան 7000 մեսխեթցի:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4