«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#205, 2009-11-11 | #206, 2009-11-12 | #207, 2009-11-13


ՓԱՄՈՒԿԻՆ ՆՅԱՐԴԱՅՆԱՑՐԵԼ Է ՀԱՅԻ ՀԱՐՑՈՒՄԸ

Նոյեմբերի 10-ին Նյու Յորքի Քուինս քոլեջում կայացած Օրհան Փամուկի «Անմեղության թանգարան» նոր գրքի ներկայացումից հետո գրողին հարց է ուղղել «Արմնյուզի» «Քոմենտ» հեռուստահաղորդումից հայտնի, Սորբոնի համալսարանի դոկտորանտ, նյույորքաբնակ Հայկ Մարտիրոսյանը : Հարցի իմաստը եղել է այն, որ Փամուկը, Հրանտ Դինքի հետ առաջիններից մեկը քաջություն ունենալով խոսել Հայոց ցեղասպանության մասին, վերջերս կարծես կրավորական դիրք է բռնել այդ հարցում: Հարց տվողը ցանկացել է իմանալ, թե արդյո՞ք դա նախկինում Փամուկի հանդեպ տարված քրեական հետապնդման հետեւանք է: Փամուկն անակնկալի է եկել եւ նյարդայնացած, առանց «ցեղասպանություն» բառն օգտագործելու` ասել. «Դա ինձ համար նախեւառաջ խոսքի ազատության խնդիր է, եւ հետո դա իմ կյանքի միակ թեման չէ: Առավել կարեւոր խնդիրներ կան: Բացի այդ` այս թեմաները նախ պետք է քննարկի թուրք ժողովուրդը»: Այս ասելով` գրողը փակել է հանդիպումը, եւ խախտելով ավանդույթն ու մակագրությունների սպասող ընթերցողներին հուսախաբ անելով` արագ հեռացել է:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4