«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#205, 2009-11-11 | #206, 2009-11-12 | #207, 2009-11-13


ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՓՈԽԱՆՑԵՑ ՍՈՖԻԱ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԻ ՀՐԱՎԵՐԸ

Երեկ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Բուլղարիայի դեսպան Տոդոր Ստայկովին:

Բուլղարիայի դեսպանը ԱԺ նախագահին փոխանցեց իր երկրի Ժողովրդական ժողովի նախագահ տկն Ցեցկա Ցաչեւայի նամակը, որով նա Հայաստանի իր գործընկերոջը հրավիրում է պաշտոնական այց կատարել Սոֆիա: «Օգտվում եմ այս առիթից, որպեսզի հայտնեմ Ձեզ իմ գոհունակությունը Բուլղարիայի եւ Հայաստանի միջեւ հաստատված բարեկամական եւ գործընկերային հարաբերությունների կապակցությամբ եւ հավաստեմ հետագայում եւս միջխորհրդարանական համագործակցությունը զարգացնելու իմ պատրաստակամությունը», մեջբերեց դեսպան Ստայկովը Բուլղարիայի խորհրդարանի նախագահի նամակից:

ՀՀ ԱԺ նախագահի Բուլղարիա կատարելիք այցի ժամկետները կճշգրտվեն դիվանագիտական խողովակներով:

Այնուհետեւ ՀՀ ԱԺ նախագահն ու Բուլղարիայի դեսպանը քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր, անդրադարձ արվեց նաեւ առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունները կանոնակարգելու խնդրին:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4