Թուրքական «Թարաֆ» թերթը տեղեկացնում է, որ Վանի նահանգապետ Մունիր Կարաօղլուն դիմել է Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությանը` թույլատրելու Սուրբ Խաչ եկեղեցում կատարել եկեղեցական արարողություններ: «Չնայած եկեղեցին թանգարան է եւ այն բացելը նույնքան անհնար է, որքան, օրինակ, Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը, սակայն հաշվի առնելով հայ համայնքի պահանջը, կարծում եմՙ տարին մեկ անգամ դա հնարավոր կլինի», ասել է նահանգապետը: Նա նաեւ ավելացրել է, որ ինքն ընդունում է երկրի բարձրագույն ղեկավարության ցանկությունը` Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու, եւ կարծիք է հայտնել, որ դրանից ամենաշատը կշահի Վանը:
Հ. Ա.