«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#205, 2009-11-11 | #206, 2009-11-12 | #207, 2009-11-13


ԱՇԽԱՐՀՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ 6,5 ՏՈԿՈՍԸ ՉԻ ՀԱՍՆՈՒՄ 5 ՏԱՐԵԿԱՆԻ

ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոյեմբերի 11-ի զեկույցում նշված է, որ Հայաստանում ծնված հազար երեխաներից 23-ը չեն հասնում 5 տարեկանի:

Հարավային Կովկասի երկրներում պատկերը հետեւյալն է. Վրաստանում 5 տարեկանի չեն հասնում հազարից 30-ը, իսկ Ադրբեջանում 36-ը: Զեկույցում նշված համաշխարհային պատկերը հետեւյալն է. «Յուրաքանչյուր հազար երեխայից աշխարհում մինչեւ հինգ տարեկանը մահանում են 65-ը»: Ընդ որումՙ ԱՊՀ երկրներում եւ Կենտրոնական Եվրոպայում մանուկների մահվան միջին թիվը հազարից 23-ն է, նույն ցուցանիշներն են նկատվել նաեւ Լատինական Ամերիկայում:

Զեկույցը նշում է նաեւ, որ ԱՊՀ երկրներից լավագույն վիճակում են Բալթյան երկրները. Էստոնիայում մինչեւ հինգ տարեկան հազար երեխաներից մահանում են վեցը, Լիտվայում եւ Լատվիայումՙ համապատասխանաբար յոթը եւ ինը: Ռուսաստանում եւ Բելառուսում արձանագրվել են նույն թվերը. ամեն հազարից` 13-ը:

Ընդհանուր առմամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցը տեղեկացնում է, որ աշխարհում երեխաների մահվան դեպքերը նվազել են` 1990-ին կազմելով 9 տոկոս, իսկ այս տարիՙ 6,5 տոկոս:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4