«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#205, 2009-11-11 | #206, 2009-11-12 | #207, 2009-11-13


ԻՎԱՆՉՈՒԿԸ ՎՐԵԺԽՆԴԻՐ ԵՂԱՎ ԱՐՈՆՅԱՆԻ ՀԱՄԱՐ

Միխայիլ Տալի հուշամրցաշարի 7-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով խաղում էր միանձնյա առաջատար Վլադիմիր Կրամնիկի հետ: 22-րդ քայլին մրցակիցները խաղաղ դաշն կնքեցին: Ոչ-ոքի արդյունք գրանցվեց նա- Սվիդլեր-Կառլսեն, Անանդ-Մորոզեւիչ, Պոնոմարյով- Լեկո պարտիաներում: Տուրի միակ հաղթանակն իր օգտին գրանցեց Վասիլի Իվանչուկը: Նախորդ տուրում նա պարտության էր մատնել Մորոզ-իչին, այս անգամ էլ 43-րդ քայլին առավելության հասավ Բորիս Գելֆանդի նկատմամբ` կարծես վրեժխնդիր լինելով վերջինից Արոնյանի համար: Հիշեցնենք, որ նախորդ տուրում հենց Գելֆանդից էր հայ շախմատիստն անդրանիկ պարտությունը կրել:

Մրցաշարի ավարտից երկու տուր առաջ Վլադիմիր Կրամնիկը 5 միավորով շարունակում է գլխավորել աղյուսակը: 4,5-ական միավորով նրան հետապնդում են Անանդն ու Իվանչուկը: Արոնյանը Գելֆանդի ու Կառլսենի հետ 3,5 միավորով բաժանում է 4-6-րդ տեղերը: 8-րդ տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա Իվանչուկի հետ, իսկ վերջին հանդիպումը կանցկացնի Անանդի հետ: 8-րդ տուրում կկայանան նաեւ Կառլսեն-Պոնոմարյով, Մորոզեւիչ-Սվիդլեր, Գելֆանդ-Անանդ, Կրամնիկ-Լեկո պարտիաները:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4